Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է

Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է

Բնակիչները մտահոգված են, որ շները դառնում են ագրեսիվ և հարձակվում մարդկանց վրա, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում խնդիրը լուծելու համար:

Չնայած Վրաստանի օրենսդրությունն արգելում է դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման միջոցով խնդրի լուծմանը, ապա Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի բյուջեում միջոցների հատկացում նախատեսված չէ` միջոցներ ձեռնարկելու համար։

Կա կենդանիների ապաստարան, որտեղ կարելի է տանել թափառող շներին, ինչպես նաև ստերիլիզացման մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս նրանց բազմանալ, բայց Նինոծմինդայում ոչ ոք չի ձեռնարկում այդ աշխատանքը: Սա հանգեցնում է շների թվի տարեկան աճի և մարդկանց դժգոհության։

Այս պահին հարցը մնում է անտեսված, և այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։