Նինոծմինդան սեպտեմբերի 21 -ին կհոսանքազրկվի

Նինոծմինդան սեպտեմբերի 21 -ին կհոսանքազրկվի

Սեպտեմբերի 21 -ին, 12:00 – 19:00 ընկած ժամանակահատվածում Նինոծմինդա քաղաքի մի քանի փողոցներ կհոսանքազրկվեն:

Մասնավորապես կհոսանքազրկվեն Նինոծմինդա քաղաքի՝ Աղմաշենեբելի, Երեւանյան, Էրզրումյան, Վրացական, Քութաիսի, Գագարինի, Միքելաձե, Գինոսյան, Թբիլիսյան, Ջիվանի, Խոջաբեկ, Բարաթաշվիլի եւ Վանի թաղամասերը:

Էլեկտրաէներգիայի անջատումը կապված է «Էներգո-պրո Ջորջիա»-ի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերսկսվի։