Խաշուրիում արջը կծել է 38-ամյա տղամարդու

Խաշուրիում արջը կծել է 38-ամյա տղամարդու

Խաշուրի մունիցիպալիտետի Ծռոմ գյուղում արջը կծել է 38-ամյա տղամարդու:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ծռոմիի անտառում։

Շտապ օգնությունը տղամարդուն տեղափոխել է Խաշուրիի կլինիկաներից մեկը։ Ըստ «Մոզայկա»-ի՝ նրա վիճակն այս փուլում կայուն է։