Համալսարանի պրոֆեսորին առևանգել են և ծեծել. նա մահացել է

Համալսարանի պրոֆեսորին առևանգել են և ծեծել. նա մահացել է

Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, 65-ամյա Օթար Գելաշվիլին, որին մի քանի հոգով առևանգել ու Գարդաբանիի անտառում ծեծի էին ենթարկել, մահացել է, փոխանցում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ):

Ըստ «Մթավարի արխի»-ի՝ առևանգումն ու ծեծը տեղի են ունեցել մոտ 1 ամիս առաջ։

«Ընտանիքը մի քանի օր փնտրել է Օթար Գելաշվիլիին. վերջինիս անգիտակից վիճակում հովիվն է գտել, որից հետո տեղափոխել են կլինիկա, որտեղ բուժում է ստացել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը»,- հայտնում է «Մթավարի արխի»-ն:

Ի դեպ, դեպքի հետ կապված տարբեր վարկածներ կան։ Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: aliq.ge