
Եվրախորհրդարանի անդամները դատապարտել են ԵՄ-ի անգործությունը՝ կոչ անելով դաշինքին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճում պատգամավորները պնդել են, որ ԵՄ-ն դանդաղ է արձագանքել Հայաստանի օգնության խնդրանքներին այն բանից հետո, երբ 9 ամիս առաջ ադրբեջանական ուժերը շրջափակեցին Լաչինի միջանցքը:
Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իր լայնածավալ հարձակման համար։
X-ի իր միկրոբլոգում ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոնը այս մասին իր գրառմանը կցել է նաև Բորելին ուղղված նամակի պատճենը։
«Ադրբեջանը նոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու սկսվող էթնիկ զտմանը և թույլ չտալու, որ այս հարձակումը վերածվի նոր պատերազմի», – գրված է նամակում։