
Րոպեներ առաջ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանում՝ այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լագոդեխի քաղաքից 12 կմ հեռավորության վրա։
Հզորությունը, ըստ նախնական տվյալների, կազմել է 3 բալ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիի մոտ։