Նինոծմինդայի բնակիչները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին. Հարցում

Նինոծմինդայի բնակիչները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին. Հարցում

Սեպտեմբերի 19 -ին, Ադրբեջանը սկսել էր հերթական ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի եւ տեղի բնակչության նկատմամբ։ Որտեղ, Արցախի Հանրապետության իշխանություններն ելնելով ստեղծված բարդ իրավիճակից ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ, NOR ռադիոկայանը Նինոծմինդայի բնակիչների մասնակցությամբ անցկացրեց հարցում:

«Իրենք իրենց աթոռների համար կռվեցին բայց արդյունքում տուժեցին հասարակ բնակիչները: Մարդիկ ընկել են տարակուսանքի մեջ չգիտեն ուր գնալ եւ ինչ անել»,- ասում է բնակիչներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց, եթե ՄԱԿ -ի մանդատով խաղաղապահ ուժեր շուտվանից տեղակայվեր Լեռնային Ղարաբաղում ապա այսպիսի իրավիճակ չեր ստեղծվի: 21 -րդ դարում աշխարհը չպետք է թույլ տա ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ:

Մանրամասն բնակիչների հետ զրույցը լսեք՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի բնակիչները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Կարդացեք նաեւ՝