Ղարաբաղից 120.000 հայեր կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանում և վախենում են էթնիկ զտումներից

Ղարաբաղից 120.000  հայեր կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանում և վախենում են էթնիկ զտումներից

Լեռնային Ղարաբաղի 120.000 էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից, Reuters-ին ասել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

Ինչպես նշում է Բաբայանը, Ղարաբաղում բնակվող հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և գերադասում են լքել տարածքը։

«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի ամոթը։ Մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պետք է պատասխան տան Աստծուն իրենց մեղքերի համար»,- ասաց Բաբայանը։

Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ազգությամբ հայ մարտիկները հանձնում են զենքերը։ Մինչ այդ ադրբեջանական կողմն ասում էր, որ պաշտպանելու են Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և թույլ կտան ապրել։ Ադրբեջանը բազմիցս հերքել է իրենց վնասելու մտադրությունը։.1tv.ge