Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց դեպի Ղուլալիս գյուղ տանող ճանապարհին իրականացվում է խճապատման, հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքներ:
Վերոնշյալ աշխատանքների հետ կապված զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ. «Ասֆալտապատման աշխատանքներն Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ առընչություն չունի, այն իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությունը, իրենց ուժերով: Ճանապարհը ասֆալտապատվելու է կիսով չափ, մինչեւ բետոնե արտադրամասի մոտակայքում»:
Հարցին, թե արդյոք այս տարի նախատեսվում է Ղուլալիս գյուղ տանող մնացած ճանապարհատվածի ասֆալտապատում՝ Բդոյանը պատասխանեց, որ այս տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին: Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել էր 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը: Որտեղ 57 % -ը ֆինանսավորվել է պետական բյուժեից իսկ 43% -ը տեղականից:
Կարդացեք նաեւ՝
Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց դեպի Ղուլալիս տանող ճանապարհի չվերանորոգված հատվածը: