
Հոկտեմբերի երկրորդ կեսից հասանելի կլինի գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, ռիսկի գոտու խմբերը գրիպի դեմ պատվաստումը կստանան անվճար: Ըստ նրա՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հրաման կմշակի և կհրապարակի մոտ օրերս։
«Այս տարի նախատեսվում է ներկրել գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ։ Անցյալ տարի այս չափաբաժինը բավարար էր։ Ակնկալում ենք, որ հոկտեմբերի երկրորդ կեսին պատվաստանյութերը կբաշխվեն բուժհաստատություններին»,- ասել է փոխանախարարը: aliq.ge