Նինոծմիդա քաղաքի կենտրոնական մայրուղին անմխիթար վիճակում է

Նինոծմիդա քաղաքի կենտրոնական մայրուղին անմխիթար վիճակում է

Նինոծմիդա քաղաքի կենտրոնական մայրուղին անմխիթար վիճակում է. Ճանապարհին կան բազմաթիվ խորը փոսեր, որոնց պատճառով մեքենաները շարքից դուրս են գալիս:

Փոսերը շրջանցող վարորդները դուրս են գալիս հանդիպակաց գոտի, ինչը հանգեցնում է վթարների: Անձրևների ժամանակ փոսերը լցվում են ջրով և դառնում անտեսանելի, ինչը նույնպես արտակարգ իրավիճակներ է ստեղծում։

Մենք կապվեցինք Ճանապարհային դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացանք, որ նախ պետք է նամակով դիմել դեպարտամենտ։ 10 օր հետո պատասխան կուղարկեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու։ Մենք արդեն նամակ ենք ուղարկել և սպասում ենք պատասխանի։