Որսի սեզոնի սկզբից մինչև սեպտեմբերի 19-ը Բնապահպանական վերահսկողության վարչությունը հանրապետությունում բացահայտել է ապօրինի որսի 229 դեպք, որից 7-ը՝ Սամցխե-Ջավախեթիում։
Գործակալության տվյալներով՝ ամենաշատը՝ 80 ապօրինի որսի դեպք գրանցվել է Իմերեթում։ Մցխեթա-Մթիանեթիում հայտնաբերվել է 40 խախտում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 36, Շիդա Քարթլիում՝ 21, Գուրիայում՝ 15, Կախեթում՝ 12, Աջարիայում՝ 9, Սամցխե-Ջավախեթիում՝ 7, Քվեմո Քարթլիում՝ 5, Ռաճա Լեչխումի Քվեմո Սվանեթիում դիտվել է 2 դեպք։ Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Թբիլիսի քաղաքի վարչական սահմաններում կանխել են ապօրինի որսի 2 դեպք։
Հայտնաբերված խախտումներից 163-ը արգելված զենքերով կամ մեթոդներով որսի փաստեր են։ 59 դեպքում իրավախախտները որս են կատարել՝ չվճարելով չվող թռչուններին շրջակա միջավայրից հեռացնելու համար սահմանված տուրքը, 5 դեպքում որսագողերը որս են իրականացրել արգելված տեսակների, իսկ 2 դեպքում՝ չվող թռչունների որս՝ քաղաքի կամ քաղաքապետարանի տարածքում։
Արձանագրվել են նաև թռչուններին գրավելու համար ձայնային ազդանշաններ արձակող ձեռագործ էլեկտրոնային սարքերով ապօրինի որսի փաստեր։ Որսի սեզոնի մեկնարկից հետո 1 ամսվա ընթացքում հանվել է ձայնային ազդանշան արձակող 164 միավոր էլեկտրոնային սարքեր։
Ապօրինի որսի փաստերը հայտնաբերելու և կանխելու նպատակով բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները որսի սեզոնին Վրաստանում 24-ժամյա ուժեղացված հսկողություն են իրականացնում։ sknews.ge