Երեւանում բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեւանում բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 12/2 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։