Ջրի արտահոսք Պուշկինի փողոցում

Ջրի արտահոսք Պուշկինի փողոցում

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում ջուրը հոսում է ճանապարհի երկայնքով։

Բնակիչների խոսքով, մեկ ամսից ավելի է, ինչ փողոցի այս հատվածում ջրի արտահոսք կա՝ ջրատարի խափանման պատճառով։ Ջուրը հոսում է փողոցով։ Բնակիչները նշում են, որ ջուրը երբեմն մի քանի օր անընդմեջ հոսում է, երբեմն՝ ոչ։ Ջուրը հոսող տեղում ասֆալտն արդեն սկսում է նստել։

Այս հարցով դիմեցինք Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության մենեջեր Արկադի Կվատաշիձեին։ Նրա խոսքով, իրենք տեղյակ չեն եղել վթարի մասին, իսկ աշխատողներն այս պահին զբաղված են հերթական վթարի վերացման աշխատանքներով։ Երբ նրանք ավարտեն աշխատանքը, կուղևորվեն՝ իրազեկվելու այդտեղի իրավիճակին:

Radio NOR · Утечка воды на улице Пушкина