Շախմատի դասավանդումը պարտադիր է. Որքան՞ով է այն կարևոր

Շախմատի դասավանդումը պարտադիր է. Որքան՞ով է այն կարևոր

2023-2024 ուսումնական տարում Վրաստանի հանրակրթական դպրոցներում շախմատ է դասավանդվում։

Սաների վերլուծական, տրամաբանական, քննադատական ​​մտածողությունը և գործնական խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելու համար տարրական կրթության առաջին և երկրորդ դասարաններում շախմատն ավելացվում է որպես պարտադիր առարկա։

Radio NOR · Уроки шахмат в публичных школах Грузии стали обязательными

Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուhի Ղարսլյանի խոսքով, սպորտից բացի, շաբաթը մեկ անգամ առաջին և երկրորդ դասարանների աշակերտները շախմատի պարապմունք են անցկացնում։ Շախմատն այժմ դարձել է երեխաների կրթության անբաժանելի մասը դպրոցական կյանքի հենց սկզբից։ Շախմատի դասերը օգնում են զարգացնել այնպիսի կարևոր հատկություններ, ինչպիսիք են անհաջողության նկատմամբ հանդուրժողականությունը և դժվար իրավիճակներից ելք գտնելու կարողությունը: Շախմատը երեխաներին սովորեցնում է պլանավորել իրենց գործողությունները, սովորել երկար և քրտնաջան աշխատել նպատակին հասնելու համար:

Հարկ է նշել, որ շախմատը ոչ միայն ինտելեկտուալ խաղ է, այլեւ սպորտ։ Շախմատի մրցաշարերին մասնակցելը զարգացնում է սպորտային հմտությունները, ամրապնդում ֆիզիկական առողջությունը և նպաստում կարգապահության և ինքնակարգապահության ձևավորմանը։

Շախմատը բարելավում է աշակերտների բազմակողմանի հմտությունները, ինչպիսիք են ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը, վերլուծությունը, տրամաբանությունը, որոշումների կայացումը, տարածական կողմնորոշումը և շատ ավելին: Սա իր հերթին ուղղակիորեն կապված է մաթեմատիկայի և այլ առարկաների չափորոշիչներով սահմանված իրավասությունների հետ։

Տեղեկացնենք, որ ազգային ուսումնական պլանի համաձայն՝ առաջին դասարանցիների համար շախմատի ուսուցումը որպես պարտադիր առարկա առաջին անգամ հնարավոր դարձավ 2022-2023 ուսումնական տարում։ Համապատասխան որոշումը կայացրել է նախկին նախարար Միխայիլ Չխենկելին։ 2023-2024 ուսումնական տարում այս ծրագիրն ընդլայնվում է, և շախմատը որպես պարտադիր առարկա կսովորեն երկրորդ դասարանցիները։