Դիլիֆ, Փ.Գոնդուրա և Սպասովկա գյուղերի մինի մարզադաշտերի վերանորոգման մրցույթին մասնակցած ընկերությունը որակազրկվել է։
Մրցույթին մասնակցել է երկու հոգի՝ անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը և შპს არო։ Մրցույթը շահել է შპს არო ընկերությունը, որն առաջարկել է 144 875 լարի գումար։ Սակայն մրցութային փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով այս ընկերությունը որակազրկվել է։
Նշենք, որ այդ աշխատանքների իրականացման համար հատկացվել է 158 423 լարի, ընդ որում ֆինանսավորման 5%-ը հատկացվել է տեղական բյուջեից, իսկ 95%-ը՝ պետական բյուջեից։
Մինի մարզադաշտերի վերանորոգման համար գումարը բաշխվել է հետևյալ կերպ.
Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտի համար հատկացվել է 87,963 լարի; Դիլիֆ գյուղի մինի մարզադաշտի համար՝ 64,718 լարի; Սպասովկա գյուղի մինի մարզադաշտի վերանորոգման համար հատկացվել է 5742 լարի։ Նշենք, որ Փ.Գոնդուրա, Դիլիֆ և Սպասովկա գյուղերի մինի մարզադաշտերը քանդվել են և օգտագործման համար պիտանի չեն։ Այս մասին բազմիցս հաղորդվել է NOR ռադիոյով։
Մենք հետևողական կլինենք և մեր նյութերում կզեկուցենք, թե արդյոք այս տարի նորից կհայտարարվի մինի մարզադաշտերի մրցույթը։
Մրցույթի մասնակցի որակազրկումից հետո մրցույթին շարունակում է մասնակցել այն մասնակիցը, ով նրանից հետո ավելի փոքր գումար է առաջարկել։ Տվյալ դեպքում Ռազմիկ Ղումաշյանը, ով առաջարկել է 157 195 լարի գումար։