
Ապրիլի 4-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ամի» վոկալ ստուդիայի համերգը, որը նվիրված էր ստուդիայի գործունեության մեկ ամյակին և կանանց միամսյակին։ Միջոցառումը անցավ ջերմ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով բազմաթիվ ծնողների, հյուրերի և արվեստասերների։
Մասնակիցները հանդես եկան թեմատիկ կատարումներով՝ ներկայացնելով մայրերին ու կանանց նվիրված երգեր։
«Ամի» ստուդիայի ղեկավար Վարսիկ Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ համերգային ծրագրին մասնակցելու համար։ Նա նաև նշեց, որ առանձնահատուկ է այն փաստը, որ իր սաներից մի քանիսը առաջին անգամ են հանդես գալիս բեմում։ Վարսիկը երախտագիտությամբ է լցված ծնողների հանդեպ, որովհետև միշտ աջակցում են ու ստուդիայի կողքին են։
Նշենք, որ սաները մասնակցել են բազմաթիվ փառատոնների և միշտ վերադարձել դիպլոմներով ու մեդալներով։
Մանրամասները տեսանյութում․
«Ամի» վոկալ ստուդիան և Վարսիկ Մաթևոսյանի պատմությունը

