Եղանակը Վրաստանում կտրուկ կվատթարանա

Եղանակը Վրաստանում կտրուկ կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է վաղը Վրաստանում սպասվող եղանակային պայմանների մասին։

Գործակալության տվյալներով՝ վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արևմուտքի բոլոր շրջաններում, իսկ Արևելքում՝ Քվեմո Քարթլիում, նաև լեռնային ու բարձրլեռնային շրջաններում՝ տեղ-տեղ հորդառատ։

«Հնարավոր է ամպրոպ և կարկուտ, ծովում՝ 4-5 բալանոց փոթորիկ։ Երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կփչի արևմտյան ուժեղ քամի։

Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սահանքների և սողանքա-սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։