
Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկի հարակից տարածքում երկար ժամանակ մեծ քանակությամբ աղբ է կուտակվում։ Բնակիչների խոսքով՝ տարբեր ժամանակահատվածներում տարածքում լցված աղբը չի մաքրվում, ինչի հետևանքով առաջացել է տհաճ հոտ և հակահիգիենիկ իրավիճակ։ Բնակիչներից ոմանք իրենց նախաձեռնությամբ մաքրում են տվյալ հատվածը։ Բացի այդ շենքում պահվում է նաև նապաստակներ։

Տարածքում կուտակված են տարատեսակ կենցաղային աղբ և թափոններ, ինչը, բնակիչների գնահատմամբ, ոչ միայն շրջակա միջավայրին է վնասում, այլև կարող է խնդիրներ առաջացնել բնակիչների առողջության տեսանկյունից։

Խնդրի վերաբերյալ NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանին։
Փոխքաղաքապետը նշեց, որ խնդրին ընթացք տալու համար բնակիչները պետք է դիմեն քաղաքապետարան։ Դրանից հետո, նրա խոսքով, կձեռնարկվեն համապատասխան քայլեր։


