NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց դեպի Ղուլալիս գյուղ տանող ճանապարհին մասամբ իրականացվում է խճապատման եւ հարթեցման աշխատանքներ:
Այսօրվա դրությամբ վերոնշյալ ճանապարհը արդեն մասամբ ասֆալտապատվել է:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից NOR ռադիոկայանին տեղեկացրել էին, որ ասֆալտապատման աշխատանքներն Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ առընչություն չունի, այն իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությունը, իրենց ուժերով, որտեղ ճանապարհը ասֆալտապատվելու է կիսով չափ, մինչեւ բետոնե արտադրամասի մոտակայքում:
Հարցին, թե արդյոք այս տարի նախատեսվում է Ղուլալիս գյուղ տանող մնացած ճանապարհատվածի ասֆալտապատում՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն պետ Արմեն Բդոյանը պատասխանեց, որ այս տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին: Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել էր 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը: Որտեղ 57 % -ը ֆինանսավորվել է պետական բյուժեից իսկ 43% -ը տեղականից:
Կարդացեք նաեւ՝