Վիտամիններով հարուստ աշնանային մի քանի մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Վիտամիններով հարուստ աշնանային մի քանի մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Աշնանային մրգերն ու բանջարեղենն անչափ հարուստ են վիտամիններով ու այլ օգտակար նյութերով, ուստի շատ օգտակար են օրգանիզմի համար, գրում է moslenta.ru-ն՝ վկայակոչելով բժիշկ Օլգա Մալինովսկայային։

Մասնագետի խոսքով՝ առողջ մարդն օրական պետք է ուտի առնվազն 400 գրամ թարմ բանջարեղեն կամ միրգ։ Ընդ որում՝ դրանք հատկապես կարևոր են տարվա այս եղանակին։ Բանն այն է, որ աշնանը մարդու իմունային համակարգը թուլանում է, ուստի մրգերի ու բանջարեղենի միջոցով բավարար քանակությամբ А, В և С վիտամիններ ստանալը շատ կարևոր է։

«Վիտամին С-ն իմունիտետի համար ամենակարևոր տարրերից է։ Այն մեծ քանակությամբ պարունակվում է բուլղարական պղպեղի մեջ։ Դրանում այս վիտամինի պարունակությունն ավելի բարձր է, քան ցիտրուսային մրգերում։ Բացի այդ, ասկորբինաթթվով հարուստ են նաև աշնանային այլ սննդամթերքի տեսակները, օրինակ՝ սերկևիլը, չիչխանն ու մասուրը», – նշել է Մալինովսկայան։

Վիտամին А-ով հարուստ են ստեպղինն ու դդումը։ Ընդ որում՝ այս տարրը չի ոչնչանում ջերմային մշակման դեպքում, ուստի դրանք ջեռոցում եփված ուտելը շատ օգտակար կլինի։

Բացի այդ, շատ կարևոր է նաև վիտամին В-ի բարձր պարունակությամբ մթերքի գործածությունը, իսկ աշնանն այս տարրի լավագույն աղբյուրեների շարքին են դասվում լոբազգիները։