Նինոծմինդայի մունիցիպալիտետում հունիսի 27 -ին մեկնարկել էր «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որտեղ մասնակցում էին շրջանի թվով 8 թիմեր: Վերոնշյալ առաջնությունը հաղթեց Գանձայի թիմը եւ նվաճեց ուղեգիր դեպի տարածաշրջանային առաջնություն:
Սակայն, Գանձայի ֆուտբոլի թիմը չի մասնակցել «Սիրողական լիգա» -ի խաղերին:
Սիրողական լիգայի առաջնությունից բացի, Նինոծմինդայի հավաքական ֆուտբոլի թիմը Դուշեթիում մասնակցում էր նաեւ «Master League» կոչվող ֆուտբոլային առաջնության խաղերին, որտեղ ամեն թիմում խաղում էին 6 խաղացող և 1 դարպասապահ:
Թե ինչու՞ Գանձայի թիմը չի մասնակցել «Սիրողական լիգա» ֆուտբոլային առաջնությանը եւ ո՞ր փուլում են գտնվում «Master League» կոչվող մրցաշարի խաղերը, Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Այս տարի չմասնակցեցինք, քանի որ Սիրողական լիգայի եւ Մաստեր լիգայի խաղացանկի օրերը համընկնում էին: Գանձայի լավագույն խաղացողները ընդգրկված են նաեւ Մաստեր լիգայի խաղերի մեջ եւ այդ պատճառով անհնար էր մասնակցել երկու առաջնություններում համատեղ: Իսկ ինչ վերաբերվում է Մաստեր լիգայի խաղերին՝ ասեմ որ շրջանը արդեն եզրափակել ենք: 10 թիմերից մենք գրավեցինք 5 -րդ տեղը, որտեղ մեր տղաները գերազանց հանդես եկան: Ֆինանսական առումով ասեմ, որ մեր ծառայությունը առավելագույն կերպով փորձում է օգնել ունեցած հնարավորությունների եւ օրենքի սահմաններում կապված տրանսպորտի, սնունդի, հյուրանոցի, սպորտային գույքի( եւ այլն) հետ»:
«Երեկ մեր շախմատիստները տարածաշրջանում մասնակցեցին եւ ունեցանք երկու մրցանակակիրներ: Ինչպես նաեւ փոքրահասակների ֆուտբոլի թիմը միավորների բացարձակ առավելությամբ տարածաշրջանում այս պահին զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Հոկտեմբերի 14 -ին Նինոծմինդայում ունենք շախմատի շրջանային առաջնություն, իսկ հոկտեմբերի 16 -ին արդեն սկսում ենք դպրոցական օլիմպիադան, ֆուտբոլային խաղերով»,- նշեց Թոփուզյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝