Գանձայի թիմը՝ «Սիրողական լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին փուլի հաղթող

Գանձայի թիմը՝ «Սիրողական լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին փուլի հաղթող

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հունիսի 27 -ին մեկնարկել էր «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որտեղ մասնակցում էին շրջանի թվով 8 թիմեր:

Այսօր` հունիսի 30 -ին, ժամը 12:00 -ին Վլադիմիր եւ Գայոս եղբայրների անունը կրող խաղադաշտում տեղի ունեցավ եզրափակիչ հանդիպումը Թորիա եւ Գանձայի թիմերի միջեւ, որտեղ Գանձայի թիմը հաղթեց եւ նվաճեց ուղեգիր դեպի տարածաշրջանային առաջնություն:

Ինչպես նշեց, Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը՝ 2 -րդ փուլի հանդիպումների աղյուսակը եւ խաղերի օրերը հայտնի կդառնան հուլիս ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Սիրողական լիգայի խաղերը արդեն 4 տարի է անցկացվում է Նինոծմինդայում: Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է Նինոծմինդայի թիմերի միջեւ որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու: 3 -րդ փուլը արդեն տեղի կունենա Թբիլիսիում։