Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ ծնողների դիմումից հետո որոշվել է, որ 2024 թվականին դպրոց կընդունվեն այն առաջին դասարանցիները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, իսկ հաջորդ ուսումնական տարում՝ այս ժամկետը կերկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը։
«Կառավարության այսօրվա նիստում քննարկել ենք դպրոց ընդունվելու տարիքի հարցը։ Գիտեք, որ վերջին տարիներին մեծ է ծնողների հետաքրքրությունը։ Երկու տարի առաջ մենք սկսել ենք փոխել այս հարցը և ամեն տարի երկարացրել ենք երեխաների դպրոց ընդունվելու ժամկետը մեկ ամսով։
2024 ուսումնական տարում բոլոր երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան վեց տարեկան, կկարողանան ընդունվել դպրոց։ Միաժամանակ օրենքում գրում ենք, որ 2025-2026 ուստարում դպրոց կնդունվի այն աշակերտ, ով մինչև դեկտեմբերի 31-ը կդառնա վեց տարեկան»,- այսօրվա ճեպազրույցում ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ դա կամավոր է, և որոշումը կայացնում է աշակերտի ծնողը կամ խնամակալը.
«Այս փոփոխությունը, որոշումը, հնարավորությունը կամավոր է, հետևաբար, եթե ծնողը, ընտանիքի անդամը կամ խնամակալը համարում է, որ երեխան այդ տարիքում պատրաստ չէ դպրոցին, բնականաբար նա կարող է երեխային թողնել մանկապարտեզներում և մեկ տարի հետո տանել դպրոց»,- ասում է նախարարը։ sknews.ge