Գողացել են առաջին դասարանցիների համար նախատեսված 49 նոթբուք

Գողացել են առաջին դասարանցիների համար նախատեսված 49 նոթբուք

Ռուսթավիում 23-րդ հանրակրթական դպրոցից 49 նոթբուք են գողացել,- ըստ «Ինֆո Ռուսթավի»-ի՝ 23-րդ հանրակրթական դպրոցից մինչև 20 տարեկան երկու հոգի դասերի մեկնարկից 2 օր առաջ գողացել են առաջին դասարանցիների համար նախատեսված նոթբուքեր։

Հրատարակությունը գրում է, որ տղաները գիշերը պատուհանից գաղտագողի մտել են դպրոց։ Հետաքննության արդյունքում իրավապահները Ռուսթավիում ձերբակալել են երիտասարդներին։

Նոթբուքները ոստիկանությունը առգրավել է որպես գողացված գույք, դեպքը հետաքննվում է։