Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալիի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կատարվում են հետեւյալ աշխատանքները:
Թե ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները, Մեծ Խանչալի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Այս պահի դրությամբ Փոքր Խանչալիի խմելու ջրի պոմպակայանի շենքի վերականգման աշխատանքները լրիվությամբ կատարված են: Մեծ Խանչալի գյուղում նախատեսված աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Կաթնատու գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները նախատեսված գյուղական ծրագրով նույնպես ավարտվել են»:
Փոքր Խանչալիի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Խմելու ջրի պակասը զգացվում է հիմնականում ամռան ամիսներին, ճիշտ է հին պոմպակայանի կողքին նորն են կառուցել, բայց ամռանը միայն հայտնի կդառնա թե ջուրը ինչքանով կբավականացնի»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Հիշեցնենք, որ Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի եւ Կաթնատու գյուղերում վերոնշյալ աշխատանքների համար 47 595 լարիի դիմաց հայտարարվել էր մրցույթ, որը 46 188 լարիի դիմաց շահել էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը:
Փոքր Խանչալիի խմելու ջրի պոմպակայան
Կարդացեք նաեւ՝