հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում Ախալցիխեի թիվ 5 հանրակրթական դպրոց է հրավիրվել ոստիկանություն և շտապօգնության խումբ։
Իրավիճակը պարզելու եկած «Հարավային Դարպաս»-ի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել դպրոցի տարածք, դպրոցի տնօրեն Ինգա Վարիձեն նույնպես հրաժարվեց մեկնաբանել։
Աշակերտների ծնողների խոսքով՝ մեքենան հավանաբար հարվածել է հինգերորդ դասարանի աշակերտներից մեկին։
Շտապ բուժօգնության խումբը անչափահասին դպրոցի շենքից տեղափոխել է Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։
Շտապօգնության մեքենային նրան մոտեցրել են ծնողները, սակայն տնօրենի նման նրանք էլ չեն մեկնաբանում․
«Ոչ մի բան չկա, մեզ տանում են կլինիկա… չգիտենք ինչ է եղել, տեսախցիկները հետ կտան, կտեսնեն»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողի հայրը։
Վարկածներից մեկի համաձայն՝ աշակերտին մեքենան վրաերթի է ենթարկել առավոտյան, բայց թե ինչու են երեկոյան ոստիկանություն կանչել՝ չգիտենք։
Սպասում ենք տեղեկատվության ՆԳՆ մամուլի ծառայությունից և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։