Սակրեբուլոյի հաշվետվությունը Նինոծմինդայի շրջանի գյուղերում

Սակրեբուլոյի հաշվետվությունը Նինոծմինդայի շրջանի գյուղերում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները սկսել են բնակիչների հետ հանդիպումներ ունենալ իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն ավագանու պատգամավորները իրենց ընտրողների դեմ պարտավոր են հաշվետվություն ներկայացնել եւ դրա համար որոշեցինք հանդիպել բնակիչների հետ: Այս պահին գտնվում ենք Հեշտիայի համայնքում: Քննարկումներ են կատարվում բնակիչների եւ պատգամավորների միջեւ, որպեսզի լսելով նրանց առաջարկությունները ներկայացնենք քաղաքապետարան եւ բյուջետը կազմելու հետ կապված ակտիվություն ներառենք»:

«Ասեմ, որ արդեն 3 -րդ գյուղական համայնքն ենք այցելում, մունիցիպալիտետի բոլոր գյուղերը ներառված են հանդիպման ցանկում, մինչեւ նոյեմբերի 1 -ին կավարտենք այդ հանդիպումները»,- նշեց Արոյանը:

Մանրմասները՝ ձայնագրությունում.

Կարդացեք նաեւ՝