Վրաստանում ապրելն «էժանացել» է

Վրաստանում ապրելն «էժանացել» է

Աշխատունակ տղամարդու կենսապահովման նվազագույնը սեպտեմբերի վերջին կազմել է 250,9 լարի, հաշվարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Սա 2,6 լարիով պակաս է օգոստոսի համեմատ, իսկ 3,6 լարիով ավելի, քան նախորդ տարվա սեպտեմբերին էր։

Այսպես կոչված «կենսապահովման նվազագույնը» ներառում է միայն պարենային զամբյուղը։ Այն հաշվի չի առնում կոմունալ ծախսերը, տրանսպորտային ծախսերը և շատ այլ ծախսեր։

Պարենային զամբյուղի հիմնական մասը կազմում են ածխաջրերը՝ 55-75%, ճարպերը կազմում են 15-30%, իսկ սպիտակուցները՝ 10-15%։ Միջին տղամարդու ամենօրյա սննդակարգի էներգետիկ արժեքը պետք է լինի առնվազն 2,3 հազար կիլոկալարիա։

Միջին սպառողի կենսապահովման նվազագույնը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.3 լարիով և կազմել 222.2 լարի։

Վրաստանում կենսապահովման նվազագույնը հաշվարկվում է 1997 թվականից։

Ըստ օրենքի՝ սա կողմնորոշիչ է, որն օգտագործվում է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ արտոնությունների սահմանման համար։

Սաքստատը նշում է, որ քննարկվում է կենսապահովման նվազագույնի հաշվարկները վերացնելու և ավելի ժամանակակից միջազգային անալոգայիններին ամբողջությամբ անցնելու հնարավորությունը։ Օրինակ՝ սրանք աղքատության բացարձակ և հարաբերական մակարդակի ցուցանիշներ են։

Բայց առայժմ կենսապահովման նվազագույնը հաշվարկվում է հատուկ պարենային զամբյուղի միջոցով, որը սահմանվել է առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 8-ի հրամանով։ jnews.ge