19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ զբոսաշրջիկներն էլ ականատես են եղել

19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ զբոսաշրջիկներն էլ ականատես են եղել

Հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։