Վթարի հետևանքով մահացել է մառնեուլցի մարզիկ

Վթարի հետևանքով մահացել է մառնեուլցի մարզիկ

Մառնեուլցի մարզիկ Բեքա Ծիպիանին մահացել է վթարից երրորդ օրը։Ըստ տեղեկությունների՝ Բեքա Ծիպիանին մահացել է Թբիլիսիի բուժհաստատություններից մեկում հոկտեմբերի 17-ին՝ երեկոյան ժամերին։

Մառնեուլիում հոկտեմբերի 14-ի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով տուժել է ևս երեք մարդ, նրանցից երկուսը դեռևս բուժման կուրս են անցնում։

22-ամյա մառնեուլցի մարզիկը հաջողություններ է գրանցել տարբեր տեղական և միջազգային մրցաշարերում։

Ռադիո  Մառնեուլի