Դժվար բժշկական դեպք՝ երջանիկ ավարտով. Թբիլիսիում ծնվել է 860 գրամ կշռող երեխա ով այժմ լիովին առողջ է

Դժվար բժշկական դեպք՝ երջանիկ ավարտով. Թբիլիսիում ծնվել է 860 գրամ կշռող երեխա ով այժմ լիովին առողջ է

Թբիլիսիում 860 գրամ քաշով երեխա է ծնվել, ով այսօր իրեն լիովին առողջ է զգում։ «Ղիա Գուլի» կլինիկան տեղեկություն է տարածում եզակի բժշկական դեպքի մասին.

«Բժշկական բարդ դեպք՝ երջանիկ ավարտով, Գաբրիելը ծնվել է 860 գրամով, այժմ նա լիովին առողջ է և կշռում է 3320 գրամ, մոր հղիությունը բավականին բարդ է եղել, հղիության 12-րդ շաբաթից վիժման վտանգ կար։Բազմաթիվ ամբուլատոր և ստացիոնար բուժումներ են իրականացվել հղիությունը երկարացնելու համար, իսկ 25 շաբաթականում սկսվել է ծննդաբերությունը՝ անհապաղ կեսարյան հատման անհրաժեշտությամբ։ Նորածինը տեղափոխվել է կլինիկայի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ կլինիկայի նեոնատոլոգները 4 ամիս անձնուրաց պայքարել են նրա կյանքի համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։