
Այսօր՝ հոկտեմբերի 20 -ին, Բորժոմիի Քվիբի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վթարի հետեւանքով մեկ կին վիրավորվել է, ով տեղափոխվել է Բորժոմիի «Ջեո Հոսպիտալս»։
«Նրա վիճակը կայուն է։ Առայժմ նա մնում է կլինիկայում»,- sknews.ge -ին ասել է կլինիկայի տնօրեն Դավիթ Բարաբաձեն։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125 -րդ հոդվածով։