Ջրազրկումը առավոտյան բերանի տհաճ հոտի անհայտ պատճառներից մեկն է, ասում է քնաբան Աբհինավ Սինգհը: Նա Huffpost-ին պատմել է, թե ինչպես կարելի է ազավել այդ խնդրից։
Մասնագետը նշել է, որ այն մարդիկ, ովքեր քնում են բաց բերանով, արթնանալուց հետո ավելի հաճախ են բողոքում բերանի տհաճ հոտից։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է բերանի չորության ի հայտ գալով, որը հրահրում է պաթոգեն բակտերիաների քանակի ավելացում։ Սինգհը վստահեցրել է, որ դուք կարող եք ազատվել տհաճ հոտից՝ վերացնելով դրա պատճառը, բուժելով հիվանդությունները, որոնք խանգարում են քթի նորմալ շնչառությանը:
Բացի այդ, սոմնոլոգը նշել է, որ բերանի չորության պատճառ կարող է լինել ջրազրկումը։
«Շատ ջուր խմելը կօգնի պայքարել բերանի տհաճ հոտի դեմ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սինգհը:
Ատամնաբույժ Միքայելա Օ’Նիլն էլ ավելացրել է, որ բերանի տհաճ հոտից ազատվելու ամենաարդյունավետ և ակնհայտ միջոցը ատամների առողջության մշտադիտարկումն է։
Նա խորհուրդ է տվել միշտ խոզանակել ատամները քնելուց առաջ և օրական առնվազն մեկ անգամ ատամնաթել օգտագործել՝ ազատվելու սննդի մասնիկներից, որոնք փտում են և առաջացնում տհաճ հոտ: