Աշխատանքից հրաժարվող նպաստառուները կզրկվեն նպաստից. Կան՞ Նինոծմինդայում այդպիսիք

Աշխատանքից հրաժարվող նպաստառուները կզրկվեն նպաստից. Կան՞ Նինոծմինդայում այդպիսիք

2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի կառավարությունը Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ սկսել է սոցիալական նպաստ ստացող անձանց աշխատանքի տեղավորելու քաղաքականություն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում 200 ընտանիքի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր սոցիալական նպաստ ստացողների զբաղվածության ծրագրի համար։ Հանրային աշխատանքներում ընդգրկված շահառուները, բացի սոցիալական օգնությունից, կստանան նաև լրացուցիչ ֆինանսական նպաստներ, որոնք հաշվարկվում են աշխատած ժամերի հիման վրա և տատանվում են 100-300 լարիի սահմաններում։

Ծրագրի շահառուներ են 18 տարեկան և բարձր տարիքի աշխատունակ անձինք, որոնց ընտանիքի վարկանիշը չի գերազանցում 120 000 միավորը, և ովքեր ստանում են սոցիալական աջակցություն պետությունից։

Շուրջ 200 ընտանիք հաշվառվել է քաղաքապետարանում և արդեն ստանում է սոցիալական նպաստ։ Նրանցից 100-ը աշխատում է քաղաքապետարանում, որտեղ աշխատանքներ են իրականացնում հիմնարկների փողոցների և բակերի մաքրման ուղղությամբ։ Ընդհանրապես կատարում են պահակի աշխատանք՝ մաքրում են փողոցները գյուղերում, քաղաքում, հիմնարկների բակերում և այլն։

Սոցիալական ծառայության գործակալության վիճակագրության համաձայն՝ Նինոծմինդայում ապրող և ապրուստի նպաստ ստացող ընտանիքների թիվը փոքր է։ 2023 թվականի դրությամբ Նինոծմինդայում սոցիալապես անապահով ընտանիքներից միայն 750-ն է ստացել սոցիալական նպաստ։

Ըստ Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայության տնօրենի, իրենք օգնում ենք այն աշխատողներին, ովքեր աշխատանքի են ընդունվել ծրագրով։ Հենց այսօր Կաթնատու գյուղի գյուղապետարանին է հանձնվել սոցիալական նպաստ ստացող անձանց զբաղվածության ծրագրով աշխատողի համար նախատեսված սարքավորումներ։

Սոցիալապես անապահով աշխատունակ անձանց, ովքեր հրաժարվում են աշխատանքից, կարող են զրկվել նրանց սոցիալապես անապահով կարգավիճակից: Պետությունն արդեն սկսել է աշխատել համապատասխան մեխանիզմի վրա։ Այս պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկան սոցիալապես անպաշտպան կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր կհրաժարվեն աշխատանքից։

Radio NOR · Сколько человек из Ниноцминдского муниципалитета включены в программу трудоустройства