Թորիայում նշվեց գյուղի տոնը

Թորիայում նշվեց գյուղի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 23 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում նշվեց գյուղի տոնը։

Միջոցառմանը ներկա էին ինչպես տեղում այնպես էլ արտասահմանում ապրող Թորիացիներ, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի պատգամավորներ, Նինոծմինդայի քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչներ, հյուրեր և այլն։

Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Գյուղի տոնին համատեղեցինք նաև ասֆալտապատման բացման արարողությունը, որը կառուցվել էր անցած տարի։ Այս գեղեցիկ օրվա կազմակերպիչները մեր ռուսաստանաբնակ Թորիացի բարերարաներն էին։ Այսօր տեղի ունեցավ վերանորոգված եկեղեցու բացման արարողությունը, ծաղիկներ խոնարհեցինք հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Մեր դպրոցի երեխաները հանդես եկան ասմունքով պարերով և այլն։ Բոլորին ուզում եմ մաղթել բարձր տրամադրություն և լավ ժամանց»։

Թորիայի դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը կառավարության ներկայացուցիչներին բնակիչների անունից տեղեկացրեց գյուղում առկա խնդիրների մասին՝ մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցում, կիսակառույց սպորտդահլիճի ավարտման աշխատանքներ և կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման շարունակությունը մինչև գյուղի վերջ։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Թորիայում նշվեց գյուղի տոնը

Կարդացեք նաև՝