Գլխավոր լուսանկարում Ուչմանա գյուղի սպորտդահլիճն է․
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա և Ուչմանա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրով այս տարի շարունակվելու էր սպորտդահլիճի կառուցման աշխատանքները։
Այս տարի Թորիա գյուղում սպորտդահլիճի կառուցումը շարունակելու համար հատկացվել էր 16 000 լարի։ Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանին պատկանող ընկերությունը։ Պայմանագրի ժամկետը ստորագրվել է սեպտեմբերի 26 -ին և կավարտվի դեկտեմբերի 31 -ին։
Մերուժան Մալխասյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Կատարվել է սպորտդահլիճի հանդերձարանի հիմքի հետ կապված աշխատանքներ, այս պահին դրանք շարունակվում են։ Ծրագրով նախատեսված է մոտ 20 օր ժամանակ, աշխատանքների վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 6 -ն է, մենք ամբողջովին աշխատանքները կհասցնենք ավարտել»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Այս տարի Ուչմանա գյուղում սպորտդահլիճի կառուցման շարունակության համար հատկացվել էր 12 000 լարի։ Ինչպես NOR -ռադիոկայանին տեղեկացրեցին Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուծվացքների ծառայությունից, Ուչմանա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները արդեն ավարտվել են։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Արթուր Մալխասյանին պատկանող ընկերությունը։ Պայմանագրի ժամկետը ստորագրվել է սեպտեմբերի 9 -ին և կավարտվի դեկտեմբերի 31 -ին։
Հիշեցնենք, որ Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք էր դրվել մարզադահլիճի կառուցմանը, 2022 թվականին շարունակվել էր հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը, որի գումարը կազմել էր 16 000 լարի: Ուչմանա գյուղում 2021 թվականին հիմք էր դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: 2022 թվականին շարունակվել էր սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը, որի գումարը կազմել էր 12 000 լարի:
Թեմատիկ՝
Թորիա գյուղի սպորտդահլիճը․