Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Մեծ Խանչալի համայնքում

Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Մեծ Խանչալի համայնքում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալիի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կատարվում են հետեւյալ աշխատանքները:

  1. Փոքր Խանչալի – խմելու ջրի համակարգի հիմնական շենքի վերականգնում, գումարը կազմում է 15 820 լարի:
  2. Մեծ Խանչալի – կենդանիների խմելու ջրամանի կառուցում և կամուրջների վերականգնում, գումարը կազմում է 1775 լարի:
  3. Մեծ Խանչալի – արոտավայրեր տանող ճանապարհի վերականգնում, գումարը՝ 18 000 լարի:
  4. Կաթնատու – ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, գումարը՝ 12 000 լարի:

Թե ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները, Մեծ Խանչալի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Այս պահի դրությամբ Փոքր Խանչալիի խմելու ջրի պոմպակայանի շենքի վերականգման աշխատանքները լրիվությամբ կատարված են: Մեծ Խանչալի գյուղում նախատեսված աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Կաթնատու գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները նախատեսված գյուղական ծրագրով նույնպես ավարտվել են»:

Փոքր Խանչալիի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Խմելու ջրի պակասը զգացվում է հիմնականում ամռան ամիսներին, ճիշտ է հին պոմպակայանի կողքին նորն են կառուցել, բայց ամռանը միայն հայտնի կդառնա թե ջուրը ինչքանով կբավականացնի»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Մեծ Խանչալի համայնքում

Հիշեցնենք, որ Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի եւ Կաթնատու գյուղերում վերոնշյալ աշխատանքների համար 47 595 լարիի դիմաց հայտարարվել էր մրցույթ, որը 46 188 լարիի դիմաց շահել էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը:

Փոքր Խանչալիի խմելու ջրի պոմպակայան

Կարդացեք նաեւ՝