Կառավարության նախաձեռնությամբ, բուժքույրերի և մանկաբարձների մասնագիտությունները կենթարկվեն իրավական կարգավորման, ինչը նշանակում է, որ մասնավորապես այս մասնագիտություններով աշխատելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան հավաստագրման քննություն հանձնել։ Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության, սա իր դրական ազդեցությունը կունենա բժշկական ծառայությունների որակի բարելավման առումով։
«Քննություն հանձնելն այս մասնագիտություններով հետաքրքրված անձի համար, որը սովորել է մասնագիտացված քոլեջում, պարտադիր կլինի քոլեջն ավարտելուց հետո, իսկ քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում նրան կտրվի ատեստավորված բուժքույրի հավաստագիր։ Իսկ այն անձը, որն ավարտել է բակալավրիատը, քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո կստանա գրանցված բուժքրոջ հավաստագիր»,- նշված է տարածված հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ օրենքի նախագծում խոսվում է նաև բուժքույրերի և մանկաբարձների հետբուհական կրթության հնարավորությունների մեծացման մասին։
Հեղինակների կարծիքով, այս նախաձեռնությունը կնպաստի «ուժեղացված ուսուցմամբ» մասնագետների աշխատանքի տեղավորմանը։ Առողջապահության նախարարության պատրաստած օրինագիծը նախատեսում է նաև փոփոխություններ կատարել «Առողջության պաշտպանության մասին» օրենքում։ Գործակալության տվյալներով՝ օրինագիծը խորհրդարան կներկայացվի առաջիկայում։aliq.ge