Արագ սնունդը կարող է մարդու մոտ կախվածություն առաջացնել, ինչպես քաղցր գազավորված ըմպելիքը, զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ News.ru-ի հետ զրույցում նա թվարկել է կախվածություն առաջացնող մթերքները։
Ըստ Սոլոմատինայի՝ քաղցր գազավորված ըմպելիքը, չիպսերը, արագ սնունդը, հրուշակեղենը և ապխտած երշիկը խթանում են հաճույքի հորմոնների արտադրությունը, քանի որ դրանք պարունակում են աղ, համի ուժեղացուցիչ նատրիումի գլյուկոնատ, օսլա և շաքար։
«Արդյունքը մեղմ թմրամիջոց է, մարդն ավելի ու ավելի է ուզում։ Գազավորված ըմպելիքը գրգռում է ստամոքսի պատերը, շաքարը մտնում է արյան մեջ և ակնթարթորեն էներգիա է հաղորդում մարդուն»,- բացատրել է Սոլոմատինան։
Նա ավելացրել է, որ շաքարը շատ արագ է ազդում օրգանիզմի վրա՝ 20 րոպեի ընթացքում բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը։ Իսկ ջրի մեջ լուծված շաքարն էլ ավելի արագ է գործում։