Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա եւ Դիլիֆ գյուղերի մինի մարզադաշտերը քանդվել են եւ օգտագորրծման պիտանի չեն: Ինչպես նաեւ վերանորոգման է ենթակա Սպասովկայի մարզադաշտը:
Բնակիչները բազմիցս անգամ իրենց դժգոհություն են հայտնել մինի մարզադաշտերի քանդված վիճակի մասին:
Հետևողական լինելով այդ հարցին նկատեցինք, որ Փոքր Գոնդուրա գյուղում արդեն մեկնարկել է մինի մարզադաշտի վերանորոգման աշատանքները։
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանից՝ Դիլիֆի, Փոքր Գոնդուրայի եւ Սպասովկայի խաղադաշտերի վերանորոգման մրցույթն արդեն կայացել է։ Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը։
Նշենք, որ աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի 22 -ին և ժամկետը կավարտվի 2024 թվականի հունվարի 22 -ին, ըստ պայմանագրի։
Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքների համար հատկացված է 158 423 լարի, որտեղից 5% -ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից իսկ 95% -ը պետական:
Կարդացեք նաև՝