Ռուսաստանն առաջատարն է իր քաղաքացիների Վրաստան այցելությունների թվով. 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել Ռուսաստանի 1,1 մլն քաղաքացի, ինչը 47,3 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի առաջին ինն ամիսներին։
Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ Վրաստանը տարեսկզբից ընդունել է 5,6 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 43 տոկոսով ավելի է տարեկան կտրվածքով։
Զբոսաշրջիկների մեծ մասը Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 68,6 տոկոսը։ Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։
Երրորդ տեղում օդային այցելություններ են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 30,5 տոկոսը։ Այստեղ առաջատարն է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, որի ծառայություններից օգտվել է 921,9 հազար ճանապարհորդ։ aliq.ge