
Այսօր՝ հոկտեմբերի 27 -ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ախալցխա – Ռուսթավի ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. Toyota Prius մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին։ Վթարի վայր են մոբիլիզացված հրշեջ-փրկարարական և պարեկային ոստիկանության ծառայությունները։
Ինչպես tv9news.ge -ին հայտնեցին շտապօգնության ծառայությունից, տուժել է երկու մարդ, որոնցից մեկը հրաժարվել է տեղափոխվել կլինիկա։ Նրանցից մեկն էլ տեղափոխվել է Ախալցխայի ուղեգրային հիվանդանոց։