Բորժոմիում վթար է տեղի ունեցել, մեկ կին վիրավորվել է

Բորժոմիում վթար է տեղի ունեցել, մեկ կին վիրավորվել է

Այսօր՝ հոկտեմբերի 20 -ին, Բորժոմիի Քվիբի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վթարի հետեւանքով մեկ կին վիրավորվել է, ով տեղափոխվել է Բորժոմիի «Ջեո Հոսպիտալս»։

«Նրա վիճակը կայուն է։ Առայժմ նա մնում է կլինիկայում»,- sknews.ge -ին ասել է կլինիկայի տնօրեն Դավիթ Բարաբաձեն։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125 -րդ հոդվածով։