
Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բիրջանդ քաղաքից 94 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 196 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ shantnews.am