Ղազախստանում հանքավայրի պայթյունի զոհերի թիվը հասել է 42-ի

Ղազախստանում հանքավայրի պայթյունի զոհերի թիվը հասել է 42-ի

Ղազախստանի Կարագանդայի շրջանում գտնվող Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է երկրի ԱԻՆ-ը։

4 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանքում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 36 մարդ։

Ողբերգության կապակցությամբ հոկտեմբերի 29-ը Ղազախստանում հայտարարվել է համազգային սգո օր։

Azatutyun.am