Օրոջալարի «Արևներ» համույթը Մցխեթայում կայացած պարի փառատոնին

Օրոջալարի «Արևներ» համույթը Մցխեթայում կայացած պարի փառատոնին

Հոկտեմբերի 27 -ին, Մցխեթայում տեղի ունեցավ պարի միջազգային փառատոն, որին իրենց մասնակցությունը ունեցան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի «Արևներ» համույթը՝ պարուսույց Աստղիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Գանձայի մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավար և պարուսույց Աստղիկ Հարությունյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մցխեթայի պարի միջազգային փառատոնին մենք ներկայացանք Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի անունից։ Օրոջալարի մեր «Արևներ» համույթը հանդիսատեսին ներկայացավ ժողովրդական, ազգագրական և ժամանակակից պարերով։ Երեխաները արժանացան հանդիսատեսի ծափերին ու պարգևատրվեցին դիպլոմներով և գավաթով։ Առաջիկայում նույնպես ունենք հրավերներ դեպի Թբիլիսի, Հայաստանի հանրապետություն և այլն։ Ինչպես նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում ունենք հաշվետու համերգ, որին պատրաստվում ենք ներկայանալ»։

«Փառատոններին մասնակցելու հետ կապված մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերում են ինչպես երեխաների ծնողները, այնպես էլ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը»,- նշեց Հարությունյանը։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Օրոջալարի «Արևներ» համույթը Մցխեթայում կայացած պարի փառատոնին

Կարդացեք նաև՝