Արևելյան Վրաստանում արձանի կտորն ընկել է 3-ամյա երեխայի վրա. տղան մահացել է

Արևելյան Վրաստանում արձանի կտորն ընկել է 3-ամյա երեխայի վրա. տղան մահացել է

Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում արձանի փլուզման հետևանքով երեք տարեկան երեխա է մահացել, հայտնում է Kiziki TV-ն։

Արխիլոսկալո գյուղում «Ասպետն ու վագրը» հուշարձանի մի մասն ընկել է փոքրիկ տղայի վրա. Երեխան շտապօգնության մեքենայում մահացել է.

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։