Արդեն 1 ամիս է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մեկնարկել էին գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:
Թե, որ փուլում են գտնվում աշխատանքները և երբ կավարտվեն վերոնշյալ աշխատանքները, զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։
Նրա խոսքով․ «Հեշտիայում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները մասամբ արդեն կատարված են, մնացել է անցկացնել մոտ 400մ երկարությամբ գիշերային լուսավորություն և հույս ունեմ որ հաջորդ ամսվա ընթացքում այդ աշխատանքները արդեն կավարտվեն։ Ասեմ, որ Նինոնծմինդայի մունիցիպալիտետում գիշերային լուսավորության հարցին վերջնական լուծում տալու համար տեղական բյուջեից հատկացվել է մոտ 800 000 լարի գումար, որի մրցույթը արդեն կայացել է և սպասում ենք պայմանագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերվում է Հեշտիայի համայնքին ապա մոտ 3-4 ամիսների ընթացքում կլուսավորվեն այն բոլոր փողոցները, որտեղ դեռևս չի անցկացվել գիշերային լուսավորություն»:
Մանրմասները՝ ձայնագրությունում.
Նշենք, որ Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների համար նախատեսված էր 20 000 լարի գումար՝ որը 19 775 լարիով շահել էր შპს ,,იქს 2’’ ընկերությունը:
Ավելացնենք նաեւ, որ Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրով լուսավորության հետ կապված աշխատանքները, հաղթող ընկերությունը պարտավոր է իրականացնել օգոստոսի 8 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 6 (վեց) շաբաթվա ընթացքում մինչեւ սեպտեմբերի 20 -ը ներառյալ։
Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալ գյուղերի լուսավորության 2023 թվականի ծրագրի շրջանակներում բնակավայրերի ցանկը ներառում է Նինոծմինդա քաղաքը և հետևյալ գյուղերը․ Մանրամասների համար անցեք հղումով՝