Հեշտիայում մեկնարկել են «Օգնություն գյուղին» ծրագրով գիշերային լուսավորության աշխատանքները

Հեշտիայում մեկնարկել են «Օգնություն գյուղին» ծրագրով գիշերային լուսավորության աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մեկնարկել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:

Վերոնշյալ աշխատանքների համար նախատեսված էր 20 000 լարի գումար՝ որը 19 775 լարիով շահել է შპს ,,იქს 2’’ ընկերությունը:

Ավելի մանրամասն զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ.

«Հեշտիայում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները մեկնարկել են, տեղադրվելու են մոտ 23 երկաթե եւ 17 փայտե սյուններ եւ մի քանի օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն: Հեշտիայում մնացած փողոցների գիշերային լուսավորություն համար քաղաքապետարանը նոր նախագիծ է կազմվել, որի գումարը կազմում է 200 000 լարի: Այդ նախագծի ֆինանսավորման հետ կապված մի քանի օրվա մեջ պարզ կլինի թե ինչքան գումար կնախատեսվի եւ երբ կիրականացվեն այդ աշխատանքները»:

Մանրմասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայում մեկնարկել են «Օգնություն գյուղին» ծրագրով գիշերային լուսավորության աշխատանքները

Ավելացնենք նաեւ, որ Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրով լուսավորության հետ կապված աշխատանքները, հաղթող ընկերությունը պարտավոր է իրականացնել օգոստոսի 8 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 6 (վեց) շաբաթվա ընթացքում մինչեւ սեպտեմբերի 20 -ը ներառյալ։

Թեմատիկ՝